Skip to main content
Սկիզբ
  • Apply / My businesses
  • Հաճախ տրվող հարցեր
  • Login / Sign up
  • EN
  • UA
  • AR
  • ET
  • RU

Կայուն կենսամակարդակի ապահովում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզում բնակվող կանանց հզորացման ծրագիր

Կայուն կենսամակարդակի ապահովում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզում բնակվող կանանց հզորացման ծրագիր

Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը մեկնարկում է կենսամակարդակի բարելավման նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ Լոռու մարզում բնակվող կանանց կայուն կենսամակարդակի ապահովմանը։ Ծրագիրը նպատակ ունի հասցեագրել տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական խնդիրները՝ աջակցելով նրանց կողմից եկամուտ ձևավորելուն ուղղված գործողություններին։ Ծրագրի շրջանակում ընտրված 30 կանայք կստանան ձեռներեցության հիմնադրման և հաջողակ ձեռներեցություն վարելու հիմունքների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և ուղղորդում։ Ամենակենսունակ գաղափարներն առաջարկած 15 շահառուներ կստանան 1500 ԱՄՆ դոլլար արժողությամբ դրամաշնորհներ ձեռներեցության մեկնարկի համար։
Հայտադիմում ներկայացնելու վերջնաժամկետ
25 Նոյեմբեր 2024
Հայտադիմումների գնահատում
25-30 Նոյեմբեր 2024
Ձեռներեցության հիմունքների դասընթացաշար
Հունվար 2025
Շահառուների վերջնական ընտրություն
Փետրվար 2025
Դրամաշնորհի տրամադրում
Մարտ 2025

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ո՞վ կարող է դիմել
Ծրագիրը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ներկայումս ՀՀ Լոռու մարզում բնակվող կանանց համար։  Շահառուների նախնական ընտրությունը կկատարվի հայտատուի կողմից իր և իր ընտանիքի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունների, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվելու հարցում ցուցաբերած մոտիվացիայի ու պատրաստակամության հիման վրա։ 

Առաջնահերթությունը կտրվի՝
•    միայնակ մայրերին
•    կանանց, ովքեր միակ աշխատողն են ընտանիքում
•    երեք և ավելի երեխաներ ունեցող կանանց 
•    կանանց, ում ընտանիքում կան հաշմանդամություն ունեցող անձինք

Դրամաշնորհառուների ընտրության հիմնական չափորոշիչներն են՝
•    ձեռներեցության իրատեսական և իրագործելի պլան-գաղափարի ներկայացում
•    կայուն և երկարաժամկետ ձեռներեցությամբ զբաղվելու մոտիվացիայի և հաստատակամության ցուցաբերում 

Ինչի՞ վրա կարող է դրամաշնորհն օգտագործվել
Ծրագրի շրջանակում չկան ձեռներեցության տեսակի վերաբերյալ խիստ սահմանափակումներ։ Դրամաշնորհը միտված է աջակցելու կա՛մ եկամուտ ձևավորող գործունեության մեկնարկին, կա՛մ դրա վերսկսկմանը, որը կարող է ներառել, բայց սահմանափակված չէ նշված ոլորտներում՝ 

•    Փոքրածավալ արտադրություն: Ձեռագործ իրերի, հագուստի, զարդերի պատրաստում 
•    Մանրածախ գործունեություն: Փոքր խանութի/կրպակի հիմնում տարբեր իրեր վաճառելու նպատակով
•    Գյուղատնտեսություն: Սերմերի, անասունների, գյուղատնտեսական գործիքների ու սարքավորումների գնում 
•    Ծառայություններ: Վերանորոգման, վարսահարդարման, մատնահարդարարման և անձնական այլ ծառայությունների մատուցում 
•    Սննդի արտադրություն: Հացաբուլկեղենի, հրուշակեղենի խանութների, սրճարանների կամ սննդի կետերի հիմնում 

Ուշադրություն։ Ծրագիրը միտված չէ աջակցելու արդեն իսկ գոյություն ունեցող ձեռներեցությունների ամրապնդմանը կամ ձեռներեցության հետ կապված ուսումնական ծախսերի փոխհատուցմանը։
 

Ծրագրի իրականացման ընթացքը

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց հայտադիմումները Փախստականների հարցերով էստոնական խորհրդի առցանց հարթակի միջոցով։ Հայտադիմումը լրացնելուց հետո մեր մասնագետները կուսումնասիրեն ներկայացված տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում հարթակում նշված էլեկտրոնային հասցեով հայտատուից կարող են խնդրել լրացուցիչ այլ տեղեկություններ։ Հայտադիմումները ներկայացենլու վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 25-ը։ Ընտրված շահառուները կտեղեկացվեն դեկտեմբերին։ 
Ընտրված 30 թեկնածուները կմասնակցեն ձեռներեցության հիմունքների վերաբերյալ դասընթացաշարի, որից հետո նրանք կզարգացնեն ձեռներեցության պլան-գաղափարները։ Այնուհետև, 15 ամենաիրատեսական ու իրագործելի գաղափարներն առաջարկող շահառուները կստանան 1500 ԱՄՆ դոլլար արժողությամբ դրամաշնորհներ դրանց իրականացման համար։ Գումարը կտրամադրվի բանկային փոխանցման միջոցով դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։ Դրամաշնորհառուները պետք է Փախստականների հարցերով էստոնական խորհրդին ներկայացնեն ծախսերի և գնումների հետ կապված բոլոր կտրոններն ու փաստաթղթերը։ 
 

Լրացուցիչ տեղեկություններ

Հայտադիմումում ներկայացված տեղեկությունները գաղտնի են և կօգտագործվեն միայն հայտերի գնահատման նպատակներով։

Բողոքների, հետադարձ կապի կամ տեխնիկական աջակցության համար խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել +374 98115109 հեռախոսահամարով կամ գրել erc.am@pagulasabi.ee էլեկտրոնային հասցեին։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս հայտարարությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

Home

Estonian Refugee Council

Rüütli 4, Tartu, Estonia
Vambola 6, Tallinn, Estonia
Chikalenka 21, Kyiv, Ukraine

www.pagulasabi.ee

info@pagulasabi.ee

facebook.com/pagulasabi